Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը բարձրացրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ հասցնելով Baa3 ներդրումային մակարդակի: Այդ երկրի համար գործակալությունն արել է դրական, կայուն վարկային կանխատեսում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այդ որոշման ընդունման վրա ազդել են թուրքական տնտեսությունում մեծացող դրական միտումները և ազգային ֆինանսական ոլորտի առողջացումը: Անկարան զգալիորեն լավ է պաշտպանված դրսի հնարավոր բացասական տնտեսական ազդեցությունից, մասնավորապես ԵՄ-ից, որը հայտնվել է ազգային պարտքերի ճգնաժամում:
Նյույորքցի վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի վարկային վարկանիշի բարձրացումը լավ նշան է ներդրողների համար առ այն, որ անվտանգ է թուրքական տնտեսությունում ներդրումներ անելը:









































