Sotheby’s աճուրդում վաճառքի կդրվի երկու լուսանկար «Մեր Մոսկվան՝ Միկիի աչքերով» սերիայից, որոնք արել է շիմպանզեն: Կարմիր հրապարակի լուսանկարների համար աճուրդի տունը հույս ունի շուրջ 180 հազար դոլար ստանալ:
Աճուրդը կկայանա հունիսի 5-ին: Միկի մականունով շիմպանզեն լուսանկարներն արել է 1998 թ., սակայն դրանք հանրությանը հայտնի են դարձել միայն այժմ:
1990-ական թթ. վերջին Միկին եղել է Մոսկվայի կրկեսի ամենահայտնի արտիստներից մեկը: Շիմպանզեն Կարմիր հրապարակի լուսանկարներն արել է նկարիչներ Վիտալի Կոմարի և Ալեքսանդր Մելամիսի ղեկավարությամբ։










































