Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան ծրագրված է դեկտեմբերի 31-ին։
«Իթաքա» (Ithaca) ֆիլմի ռեժիսուրայով զբաղվել է հոլիվուդյան սուպերաստղ Մեգ Ռայանը, պրոդյուսերական աշխատանքներով՝ Թոմ Հենքսը։
The Hollywood Reporter պարբերականը ֆիլմը ներառել է ամենասպասվածների հարյուրյակում։
Ռեժիսորական աշխատանքներից զատ՝ Մեգ Ռայանը հանդես կգա հերոսի մայրիկի դերով։ Դերասանական կազմում են նաև Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը։









































