Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
«Մեզ համար ՊՍԺ-ի դեմ հանդիպումը շատ կարևոր է: Ընթացիկ մրցաշրջանը «Չելսի»-ի համար ոչ այնքան լավ է դասավորվել, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Չեմպիոնների լիգայում:
Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը բարեհաջող ավարտ կունենա: Կարծում եմ, որ մենք պետք է այսօր ցուցադրենք մեր լավագույն խաղը»,- հայտարարել է Իվանովիչը:









































