Ամերիկյան սթարթափը, որը ներկայացնում է ամուսնալուծության հեշտացված գործընթացի ծառայություն, ակտիվորեն հավաքում է ներդրումներ՝ հայտնում է www.cnews.ru-ն:
Նախագիծը կոչվում է Wevorce՝ բառախաղ անգլերեն divorce՝ ամուսնալուծություն բառից:
Wevorce-ի հիմնադրման գաղափարն այն է, որ ամուսնալուծության ժամանակ ամուսիններին ամեն կողմից 2 ներկայացուցչի փոխարեն առաջարկեն ծառայության ներկայացրած միջնորդին:
Ենթադրվում է, որ ծառայությունը կկարողանա առավելագույնս բավարարել ամուսնալուծվող զույգի պահանջները:
Առցանց-ծառայությունը խոստանում է ամուսնալուծության «անցավ» անցկացում, երեխաների ընդհանուր դաստիարակության ցուցումներ, պայմանագիր՝ ծնողական իրավունքների համար, ֆինանսական պարտավորությունների պայմանագիր, դրամական և ամուսնալուծության համաձայնագրեր:
Սթարթափի հեղինակը Միշել Քրոսբին է, որն ունի իրավունքի ոլորտում աշխատելու 13 տարվա փորձ:
Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգներում ամուսնալուծության 20-30 հազար դոլար գումարը Wevorce-ի առաջարկած միջնորդությամբ 3-4 անգամ կնվազի:









































