Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը հույս են հայտնել, որ ռուսական կողմը ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, կօգտագործի իր հեղինակությունը, որպեսզի դադարեցվի թուրքական զորքերի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծումը։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրներում սիրիական Քրդստանի հատուկ ներկայացուցիչ Սենամ Մուհամադը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի նաև ՄԱԿ-ի միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը։
Թուրքական մամուլը հայտնել է, որ այսօր նույնպես շարունակվել են հաուբիցներով Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելը։









































