«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում Ռոբին վան Պերսին ճանաչվել է 2012/13թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ակումբի կազմում:
Հոլանդացի հարձակվողը ստացել է ձայների 41.5%-ը: Երկրորդ տեղում է հայտնվել Մայքլ Կարիկը (29%), իսկ առաջին եռյակը եզրափակել է Դավիդ Դե Խեան (11.5 %): Այդ մասին տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
Վան Պերսին Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում 25 գոլի հեղինակ է դարձել:








































