«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի կարծիքով՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի իր թիմի մրցակիցը՝ Լոնդոնի «Արսենալ»-ի բավականաչափ փորձառու չէ՝ չեմպիոն դառնալու համար:
««Արսենալ»-ը բավականաչափ հասուն չէ՝ ԱՊԼ-ում հաղթանակ տանելու համար: Լոնդոնցիները հիանալի մրցաշրջան են անցկացնում ԱՊԼ-ում, սակայն մշտապես այդ մակարդակը պահպանելու և տիտղոսներ նվաճելու համար ավելին է հարկավոր:
«Արսենալ»-ը կազմակերպված է գործում, ֆուտբոլիստները գերազանց են խաղում, բայց չկա երիտասարդության և փորձի համադրում: Լոնդոնցիները պետք է ավելի լավ վերահսկեն խաղը»,- Times-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:











































