Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով ակումբը լքելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունում չեմպիոն դառնալուց հետո խոսել է իր ապագայի մասին:
«Առջևում մեկ խաղ կա Անգլիայի առաջնությունում և ժամանակ՝ Եվրոպայի Լիգայում հաղթանակը տոնելու համար: Կարիերաս շարունակելու մասին մտածելու ժամանակ դեռ կունենամ:
Կգլխավորե՞մ ՊՍԺ-ն. ամեն ինչ հնարավոր է»,- France Football-ի հետ զրույցում հայտարարել է Բենիտեսը:








































