Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ պատասխանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագային վերաբերող հարցերին: Մասնագետը նշել է, որ ներկայումս չի կենտրոնացնում ուշադրությունն այդ հարցի շուրջ:
«Այդ հարցը ներկայումս չի քննարկվում: Մենք բոլորս միայն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասին ենք մտածում: «Բավարիա»-ի դեմ խաղից հետո կքննարկենք Լևանդովսկու հարցը:
Իմ կարծիքով` Ռոբերտը կշարունակի իր ելույթները «Բորուսիա»-ի կազմում նաև առաջիկա մրցաշրջանում»,- ասել է Կլոպը:








































