Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Ժիրայր Լիպարիտյան. «Ռուսաստանն իր հին խաղն է խաղում և փորձում է մեզ էլ ներքաշել դրա մեջ»

Հարցազրույց 1994-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ:

Պարոն Լիպարիտյան, վերջերս ՌԴ Պետական դումայի երկու պատգամավորներ բաց նամակ են հղել Վլադիմիր Պուտինին` առաջարկելով չեղարկել 1921թ. մարտի 16-ին կնքված  ռուսթուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը, որի հիման վրա ավելի ուշ ստորագրվել է հայտնի` Կարսի դաշնագիրը, և որը կնշանակի նաև վերջինիս չեղարկում: Կարծում եք` ռուսների այս առաջարկը իրատեսակա՞ն է, հնարավո՞ր է իրադարձությունների նման ընթացք:

-Հավանական չէ, որ Կարսի պայմանագրի չեղարկում լինի: Ռուս պատգամավորների այդ քայլը մաս է կազմում ռուս-թուրքական հարաբերություններում  քաղաքական-դիվանագիտական էսկալացիայի, որը մտել է ռազմական դաշտ` առանց հասնելու ռազմական գործողությունների մակարդակին:

Մի կողմից` եթե Ռուսաստանի իշխանությունները լուրջ մտադրություն ունենային Կարսի պայմանագիրը չեղարկելու, այդ առաջարկը կարվեր իշխանական մեծամասնություն կազմող կուսակցության կողմից կամ նվազագույնը՝  Պուտինի առաջնորդած ուժից մի քանի պատգամավոր միացած կլինեին այդ առաջարկին: Մյուս կողմից` չպետք է  մոռանալ, որ նույնիսկ ներկա պարագաներում նման առաջարկ դժվար թե ներկայացվեր ու հրապարակվեր` առանց իշխանությունների համաձայնության կամ նույնիսկ քաջալերանքի: Հիշենք, որ վերջին տարիների ընթացքում ունեցանք Ժիրինովսկիի արած`  սկզբում արտառոց թվացող հայտարարությունների օրինակներ, որոնցից մի քանիսը հետագայում իրականացան, ինչպես Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պարագայում էր:

Անշուշտ, նաև անհնար է անտեսել իրողությունը, որ այն, ինչ թերևս սկսվել է որպես քաղաքական խաղ կամ շանտաժ, կարող է վերածվել շատ ավելի լուրջ կոնֆլիկտի` նկատի ունենալով Թուրքիայի և Ռուսաստանի  նախագահների մոտ  «տղամարդկություն»  դրսևորելու անհրաժեշտությունը։

Փաստորեն, եթե մտածենք, որ ռուսթուրքական հարաբերությունների ներկա լարվածությունը երկար չի տևի, ինչպես դա եղել է մի քանի անգամ պատմության ընթացքում, այնուամենայնիվ, ռուս կոմունիստների նման առաջարկը նաև վտանգներ է կրում իր մեջ:

-Սա վտանգավոր է, անշուշտ, այդ երկու երկրների, տարածաշրջանի  ու միջազգային` արդեն խախուտ կացության համար: Նույնքան, եթե ոչ ավելի, վտանգավոր են այդ առաջարկի հավանական ազդեցությունն ու հետևանքները` մեր քաղաքական դաշտի վրա: Այստեղ նկատի ունեմ նաև Ռուսաստանի Պետական դումայի մի քանի պատգամավորների կողմից ներկայացված առաջարկից հետո Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե`  նախարարությունը ուսումնասիրելու է այդ առաջարկը: Սա նշանակում է, որ  ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այդ առաջարկն ընդունում է որպես նախարարության մակարդակի քննարկման արժանի դիմում:

Հարցը աշխուժորեն քննարկվում է Հայաստանում, բայց կարծես դեռևս անկախ փորձագետների մակարդակով: Քաղաքական կուսակցությունների կողմից ակտիվություն չի նկատվում: Կարսի պայմանագրի հավանական չեղարկումը մեր քաղաքական դաշտին չի՞ հետաքրքրում:

-Անշուշտ, հետաքրքրում է:  Ինչ-որ առումով` ավելի, քան վերջին տարիների` նման մի շարք քաղաքական ակտեր: Թերևս մի քիչ շշմած են, տակավին չեն կարողանում կողմնորոշվել, փորձում են տեսնել` սա որքան լուրջ է և այլն:

…Մեր քաղաքական դաշտում կան իրենց գաղափարախոսության մեջ ռուսամետությունն ու հայդատականությունը ընդելուզած ուժեր: Այսինքն` ուժեր, որոնք մտածում են, թե այսօր Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր հարցը պատմական Արևմտահայաստանը հայկական հակակշռին վերադարձնելն է, և դա իրականացված տեսնելու միակ հույսը Ռուսաստանն է: Արևմտյան Հայաստանի վրա հայկական հակակշիռ չենք կարողացել հաստատել Բագրատունիների ժամանակից ի վեր՝ մոտ 1000 տարի, բացառությամբ շատ կարճ երկու ժամանակաշրջանների` հիմնականում Կարսի նահանգի ու  Վանի պարագայում: Կարսի պայմանագրի չեղարկումը այդ ուժերը  կարող են դիտել որպես սկիզբ՝  Կովկասում Ռուսաստանի կողմից ձեռնարկված սահմանների փոփոխության: Ուրեմն նաև որպես օրինականացում`  իրենց գաղափարաբանության:

Այդ ուժերի կողմից չեղարկման առաջարկի նման հնարավոր ընկալումը ունի նաև մի այլ կողմ. գաղափարախոսությունները միշտ էլ կրում են  իշխանության վերադառնալու կամ իշխանություն գրավելու տարր: Այս պարագայում չէ՞ որ նրանց նման նպատակներն ու ռազմավարությունը համընկել են Ռուսաստանի քաղաքականությանը (այնպես` ինչպես նման ուժերն են պատկերացնում): Թերևս, այդ ենթադրյալ քաղաքականության արտացոլումն է այս տակտիկան: Այսինքն` այդ ենթադրյալ քաղաքականությանը ծառայելը, ինչը  իրենց իրավունք պիտի տա իշխելու Հայաստանին:

Բայց նման մոտեցումը կարող է նշանակել պատերազմ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանը ռազմական պատրաստականության ստուգումներ է սկսել Հարավային ռազմական օկրուգի ռազմակայաններում, որոնց մեջ է մտնում և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:

-Հստակ է, որ սահմանների փոփոխություն, այն ինչի մասին այդ ուժերը  խոսում են, հնարավոր չէ իրականացնել առանց Թուրքիայի դեմ պատերազմական գործողությունների, իսկ նման սցենար Հայաստանը կամ Սփյուռքը առանձին կամ միասին չեն կարող իրականացնել: Այդ ուժերի հույսը եղել է  Ռուսաստանը, հետո` Սովետական Միությունը և այժմ էլ` նորից Ռուսատանը: Այսինքն` Ռուսաստանի մի նոր պատերազմը Թուրքիայի հետ:  Ռուսաստանի պետդումայի այդ պատգամավորների և արտգործնախարարության հայտարարությունը կարող են հայաստանյան ու սփյուռքյան այդ ուժերին ներշնչել այն գաղափարը, թե նման սցենարը մեզ ավելի է մոտեցնում պատերազմի և հետևաբար՝ իրենց նպատակին:

Եվ ուրեմնհնարավո՞ր է պատերազմ:

-Նման պատերազմն անհավանական է: Ի տարբերություն 1780-ականներից մինչև 1918-ը երկարաձգվող ժամանակաշրջանի, երբ Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը առնվազն հինգ անգամ պատերազմել են, վերջին հարյուրամյակում նրանք չեն պատերազմել: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին մոտ Թուրքիային ուղղված Սովետական Միության սպառնալիքները, ներառյալ` հողային պահանջների հարցի բարձրացումը, քաղաքական-դիվանագիտական խաղ էր, որը չհանգեցրեց այդ երկու երկրների միջև նոր պատերազմի: Համենայնդեպս, նույնիսկ եթե նման պատերազմ լիներ կամ նույնիսկ առանց պատերազմի  Թուրքիան շատ անհավանական հողային զիջումների գնար, 1945-ին այդ առթիվ պահանջված տարածքները` Կարսն ու Արդահանը  անցնելու էին Վրաստանին և ոչ` Հայաստանին: Իսկ այսօր համապատասխան օգտվողները լինելու են քրդերը:

Թուրքիան ընդդեմ Ռուսաստանի պատերազմը պատկերացնելու հիմնական խնդիրն այն է, որ դա ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմ է լինելու, այսինքն՝ համաշխարհային նոր պատերազմ, որը ատոմային պատերազմի կարելիությունները կստեղծի: Չեմ կարող պատկերացնել, թե այդ երկրներից որևէ մեկը նման կոնֆլիկտի ցանկություն ունի:

Այնուամենայնիվ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը:

-Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե նման պատերազմը Հայաստանին որևէ օգուտ է տալու։ Բացառությամբ եթե արմատական միջոցներ ձեռնարկենք ու մեր քաղաքականությունը որոշենք ըստ մեր շահերի` առնվազն այնպես, ինչպես ես եմ հասկանում այդ շահերը. մենք ներգրավվելու ենք այդ պատերազմի մեջ, եթե պատերազմ լինի:

Վերջին ժամանակների պատմության մեջ չի եղել պարագա, երբ մեծ ուժերի բախումը որևէ օգուտ է բերել մեր ժողովրդին: Մտածենք ցեղասպանության մասին, որի վերաբերյալ այնքան շատ ենք խոսում, սակայն քիչ ենք մտածում: Ցեղասպանություն, որը հնարավոր դարձավ համաշխարհային պատերազմի պայմաններում:  Ի տարբերություն այլոց՝  ես նոր ցեղասպանություն  չեմ ակնկալում: Սակայն որևէ պատերազմ` մեր սահմանների վրա մեզ որևէ օգուտ չի ընձեռելու, մինչդեռ  հսկա վնասներ է պատճառելու մեր` արդեն իսկ ներքին հարցերի պատճառով տկարացած պետությանն ու աղքատացած-ճնշված ժողովրդին:

-Ի դեպ,  ռուս պատգամավորները երկրի արտգործնախարարությանը հղված նամակում նշել են, թե Հայաստանն ու Վրաստանը չեն ընդունում պայմանագրի պայմանները` դրանք համարելով անարդար: Այսինքն` ռուսները Հայաստանին ու Վրաստանին փորձում են ներքաշե՞լ իրենց և թուրքերի լարված հարաբերությունների մեջ: Նրանք դրանով կարծես կանխորոշում են  այս երկու երկրների վերաբերմունքը. համաձայնել պայմանագրի չեղարկմանը:

-Ճիշտ եք: Նամակում այդ կետի նպատակը իրենց մոտեցումը պարտադրելն է Վրաստանին ու Հայաստանին: Նվազագույնը` պարտադրելը, որ այդ երկու երկրները հակառակ հայտարարությամբ հանդես գան, երբ ավելի հարմար է սահմանային հարց չբարձրացնելն ու այդ կապակցությամբ լռությունը:

Սակայն, ըստ իս, այդ մտքի հիմնական նպատակը Հայաստանում ու Վրաստանում իրանց համակիր ուժերին խթան տալն է: Այսինքն՝ նրանք ասում են. Ռուսաստանի միջազգային ու տարածաշրջանային քաղաքականությունը ընդունեք, ձեր ճակատագիրը մեզ վստահեք ու մենք ձեզ կխոստանանք նոր տարածքներ: Սա հին խաղ է: Վերևում, ներքին քաղաքական դաշտի կապակցությամբ իմ նշած տրամաբանության մյուս կողմն է: Ռուսաստանն իր հին խաղն է խաղում և փորձում է մեզ էլ ներքաշել դրա մեջ: Դա կարող է բխել Ռուսաստանի շահերից, իսկ մենք պիտի դիտարկենք այս հարցը մեր շահերի տեսանկյունից և ըստ այդմ շարժվենք:

Իսկ եթե Կարսի պայմանագիրը դիտարկենք իրավական կողմի՞ց: Իրավական առումով որո՞նք  են այն  հիմքերը, համաձայն որոնց  անհնար է պայմանագրի չեղարկումն առհասարակ: Կա՞ն նման փաստարկներ

-Առաջին. Կարսի պայմանագիրը ստորագրված է հինգ պետությունների կողմից: Բացի Թուրքիայից ու Սովետական Ռուսաստանից, այդ դաշնագրի ներքո ստորագրել  են Հարավային Կովկասի երեք սովետական հանրապետությունները` Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, որոնք տակավին Ռուսաստանից «դե յուրե» անկախ պետություններ էին: Եթե Ռուսաստանը Կարսի պայմանագիրը չեղարկի, Հայաստանը, խուսափելու համար պատերազմի կարելիությունից, կարող է ասել, որ ինքը տակավին հարգում է իր ստորագրությունը այդ պայմանագրի տակ: Թուրքիան առնվազն իրավական պարտավորություն  կունենա հարգելու Հայաստանի հետ իր սահմանը:

Նման քայլի կարող ենք գնալ, եթե Հայաստանին մնացել է ինքնիշխանության մի փշրանք նույնիսկ` պաշտպանելու համար այդ ստորագրության իրավական իմաստը և խուսափելու  մեր սահմաններում կամ նույնիսկ սահմաններից ներս որևէ ռազմական գործողություններից: Որքան էլ հարցեր ունենք Թուրքիայի հետ, մեր երկու պետությունների հարաբերությունները շատ հեռու են պատերազմական վիճակից կամ անհրաժեշտությունից: Սակայն մեր ինքնիշխանության մակարդակը այնքան ենք նվազեցրել, որ վստահ չեմ, թե ռազմական գործողությունների պարագայում Ռուսաստանը նույնիսկ Հայաստանի կարծիքն է հարցնելու: Ժամանակի ընթացքում Ռուսաստանից մեր կախվածությունը այնքան ենք ավելացրել, մանավանդ չլուծելով Լեռնային Ղարաբաղի հարցը, որ հավանական է նման ճակատագրական պահերին արդեն այլընտրանք չունենք: Հուսամ` սխալ եմ:

Երկրորդ հարցն այն է, որ Կարսի պայմանագրից հետո Սովետական Միությունը, որի մաս էր կազմում Սովետական Հայաստանը, և դրանից հետո` Ռուսաստանը, որի մաս չի կազմում Հայաստանը, Թուրքիայի հետ ունեն այլ պայմանագրեր, որոնք հաստատում են Կարսի պայմանագրի սկզբունքներն ու այդ պայմանագրում Հարավային Կովկասի կապակցությամբ ընդունված պետական սահմանները, երբեմն` անկախ Կարսի պայմանագրից:

Եվ երրորդ. կարևոր է ճշտել, թե Վրաստանն ու Ադրբեջանը ինչ դիրքորոշում կընդունեն այս կապակցությամբ: Ի վերջո, այդ պայմանագիրը նրանց էլ է վերաբերում և նրանք ևս ստորագրել են այդ փաստաթուղթը։

Միջազգային իրավունքի մասնագետ չեմ, սակայն գիտեմ այնքան, որ ինձ թույլ տամ հարցնելու. արդյո՞ք Կարսի պայմանագրի չեղարկումը, որքան էլ անհավանական լինի, նշանակում է  դրան հետևող նույնիմաստ պայմանագրերի չեղարկում: Նոր հարցեր կարող են ծագել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պատասխանների դեպքում:

Ի դեպ, եթե չեմ սխալվում, նման մի դեպք եղել է հենց ՀՀ խորհրդարանում, երբ Դուք իշխանության մեջ էիք: Կարծեմ, մեր պատգամավորներից  նույնպես առաջարկել են չեղարկել Կարսի պայմանագիրը: Եղե՞լ է նման բան:

– Եղել է: Դա 1993-ին էր, երբ ես նաև արտաքին գործերի առաջին փոխնախարար էի: Պատգամավորներից մեկը լուսահոգի Էդուարդ Եգորյանի ղեկավարած հանձնաժողովին (ԳԽ Անկախ պետականության հաստատման  և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով-խմբ.)  օրինագիծ էր պատրաստվում  առաջարկել` Կարսի պայմանագիրը չեղարկելու մասին: Հանձնաժողովից խնդրեցին, որ քննարկմանը արտգործնախարարության ներկայացուցիչ լինի, որովհետև հարցը բավականին նուրբ էր: Ոչ պաշտոնական քննարկում կազմակերպվեց:

Օրինագծի հեղինակ պատգամավորը, որը ազնիվ ու համեստ մարդ էր, սկսեց իր ելույթը հայ ժողովրդի պատմությանը նվիրված երկար նախաբանով:  Մի քանի  րոպե հետո, երբ դեռ նոր Վարդանանց պատերազմին էր հասել, խնդրեցի  անցնել օրինագծի կապակցությամբ առաջարկին: Ասացի, որ Կարսի դաշնագրով գծվել է Հայաստան-Թուրքիա սահմանը, և այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները ստորագրել են այդ պայմանագիրը, իսկ չեղյալ համարել պայմանագիրը` կնշանակի մենք մեր երկու պետությունների կողմից ճանաչված սահման չունենք:

Ինձ հետաքրքրում էր երկու հարց, որը ներկայացրի պատգամավորին: Առաջին` ի՞նչ խնդիր էր այդ պատգամավորը ցանկանում լուծել իր օրինագծով, երբ իշխանություններն այդ պահին  փորձում էին լուծել մի քանի հարց. պատերազմ, էներգետիկա, տնտեսության վերականգնում, սոցիալական-տնտեսական իրավիճակի բարելավում: Եվ երկրորդ` մեր կողմից պայմանագիրը չեղարկելը կնշանակի, որ Թուրքիան այլևս պարտավոր չէ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանը ճանաչել: Իսկ ո՞րն է հավանականությունը, որ մեր ուժերը հասնեն Վան, նախքան նրանցը կհասնեն Երևան, երբ չեղարկման պարագայում արդեն նման քայլով Թուրքիան խախտած չի լինի որևէ պայմանագիր կամ միջազգային օրենք:

Մի երկու րոպե լռություն տիրեց: Եգորյանը հարցրեց պատգամավորին. «Տակավին ցանկանու՞մ եք այդ օրինագիծը ներկայացնել»: Մի պահ մտածելուց հետո պատգամավորն ասաց. «Կարծեք թե սա ավելի լուրջ հարց է, քան մտածում էի»:

Վերադառնանք մեր օրերՀայաստանը իշխանական մակարդակով դեռևս չի արձագանքել ռուսների նախաձեռնությանը: Գուցե նրանք սպասում են, թե ինչ ընթացք կստանա առաջարկությունը ՌԴ արտգործնախարարությունու՞մ:

Դուք երկար տարիներ եղել ՀՀ նախագահի ավագ խորհրդականը` արտաքին քաղաքականության հարցերով, աշխատել եք որպես փոխարտգործնախարար: Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է անել  ՀՀ իշխանությունը հիմա և ի՞նչ կարող է անել հետագայում, եթե ՌԴ արտգործնախարարությունը դրականորեն արձագանքի ռուս պատգամավորների առաջարկին:

-Պատասխանը կախում ունի մեր ներկա իշխանությունների մոտեցումներից: Եթե նրանք որևէ առավելություն են տեսնում չեղարկման ակտի մեջ, անշուշտ, կարող են զորավիգ կանգնել այդ առաջարկին ու Ռուսաստանի արտգործնախարարության վրա ճնշում գործադրել, որ վերջինս աշխատի Դումայի պատգամավորների հետ, և նման քայլ անի Ռուսաստանը: Սա, իհարկե, առնվազն պիտի նշանակի մեր երկրորդ ամենաերկար սահմանի վրա նախապատերազմական իրավիճակ` իր բոլոր բացասական հետևանքներով: Եվ ոչ միայն երկրի` արդեն իսկ խոցելի տնտեսության, այլև ԼՂ հարցի վրա:

Իսկ եթե գործող իշխանությունների մոտեցումը ավելի մոտ է իմ և այլոց վերլուծությանը, այդ պարագայում կարող են հանգիստ փոխանցել իրենց մտահոգություններն ու մոտեցումները պաշտոնական Մոսկվային` անաղմուկ, բայց հստակ ու վճռական: Նաև առաջարկել այլ՝  նվազ վտանգավոր միջոցներ, որոնք Ռուսաստանը կարող է ձեռնարկել` արտահայտելու համար Թուրքիայի նկատմամբ ռուսների բարկությունը:

Դրանից հետո մեր քաղաքականության հիմքը կարող են, և անհրաժեշտ է,  ներկայացնել ու մտահոգությունը արտահայտել նաև մեր չորս հարևան երկրների մոտ: Այո´, չորսին էլ` օգտագործելով պաշտոնական ուղիներ` ուր դրանք կան, անպաշտոն՝ ուր չկան: Ի վերջո, Կարսի պայմանագիրը վերաբերում է նաև Վրաստան-Թուրքիա սահմանին, Նախիջևանի կարգավիճակին, որը նաև սահման ունի Իրանի հետ: Անկայունությունը, որը Կարսի պայմանագիրը չեղարկվելու պարագայում պիտի ստեղծվի տարածաշրջանում, ոչ մեկին էլ օգուտ չի բերելու, բացի բախտախնդիրներից ու պղտոր ջրերի ձկնորսներից: Համենայնդեպս, մեզ ոչ մի լավ բան չի տալու:

Նաև կարող ենք դիմել Եվրոպային, Թուրքիային ու ԱՄՆ-ին, թերևս Հարավային Կովկասի մեր երկու հարևանների հետ, որպեսզի նրանք էլ իրենց կողմից հետ մնան քայլերից, որոնք սրում են իրավիճակը: Ի վերջո, եթե նկատի ունենանք սովետի փլուզումից հետո կատարվածը, կտեսնենք, որ այս սրումը միայն Ռուսաստանի պատճառով չի ստեղծվել։

Իրականում սա մի պահ է, երբ կարող ենք Կարսի պայմանագրի հետ կապված այս առաջարկը օգտագործել` հիմքը դնելու համար տարածաշրջանային առողջ քաղաքականության ու, թերևս, նվազեցնելու համար տարածաշրջանի խոցելիությունը` միջազգային (ե՛ւ արևմտյան, ե՛ւ արևելյան) ուժերի խաղերի: Այս բոլորը կարող են անել մեր իշխանությունները, եթե…

Այս ճանապարհն է թելադրում ինձ իմ գիտությունը` որպես պատմաբան, փորձը՝ որպես դիվանագետ, խիղճը՝ որպես հայ ու որպես մարդ: Բավական չէ՞ այն, ինչին մինչ այժմ մեր ժողովուրդը ենթարկվել է ե՛ւ իր, ե՛ւ օտար ղեկավարների անհատական տկարությունների, քաղաքական ամբիցիաների, ստրատեգիական սխալների ու գաղափարախոսական երազանքների պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում