Գերմանիայում 2 թեթևշարժիչանի ինքնաթիռների բախման հետևանքով 2 մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Բավարիայի Դուրախ օդանավակայանից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Անհայտ պատճառներով միմյանց են բախվել Cessna 172 և Katana ինքնաթիռները: Հարվածի հետևանքով օդանավերից մեկը կորցրել է թևի մի մասը և ընկել երկրի վրա: Ինքնաթիռի 73-ամյա օդաչուն և տղամարդ ուղևորը զոհվել են: Մյուս ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: Ինքնաթիռի 51-ամյա օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, իսկ նրան ուղեկցող կինը չի տուժել:






































