«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ որ մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով՝ դեղորայք գնելու անվճարունակության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿԱ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ «գեներալ Մանվելը», չորս օրով մեկնել Է Ֆրանսիա՝ շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես թերթին հայտնել են ԵԿՄ-ից, Ֆրանսիա Է. մեկնել նախօրեին և պետք Է վերադառնա այսօր:
Ազատամարտիկների միջև առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երևույթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը՝ թերթի թղթակցին ասել է. «Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետև սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի… ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն»:
Ավետիսյանը, սակայն, դեմ չէ. որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման,. «Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել»,- ասել է նա:
Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ՝ Ստեփան Ատեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: «Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ»-ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը:










































