ԱՄՆ Հարավային Տեխաս նահանգի բնակիչը թռչունների որսի գերադասում է առանց զենքի գնալ. թռչուններն անհասկանալի պատճառներով իրենք են թռչում դեպի նրա ձեռքերը:
GrindTv կայքի տվյալներով՝ Օսթին քաղաքի եկեղեցու հոգևոր հովիվ Մեթ Քարտերն իր մեջ անբացատրելի առանձնահատկություն է հայտնաբերել. նրա ձեռքերը թռչունների համար իսկական մագնիսներ են դարձել:
Տղամարդը որոշել է հերթական որսի ժամանակ իր յուրահատուկ ձեռքերը ցուցադրել ընկերոջը, ով մինչև հոգու խորքը ցնցվել է տեսածով: Ընկերները որոշել են այդ մասին տեսանյութ նկարահանել և տեղադրել YouTube-ում:
Այս տեսանյութն այնքան մարդ է դիտել, որ գրավել է տեղական ԶԼՄ-ների ուշադրությունը: Լրագրողները որոշել են համոզվել՝ արդյո՞ք այդ ամենը կեղծիք չէ, քանի որ YouTube-ի որոշ օգտատերեր հայտարարել էին, որ այն կեղծված է և ուղղված է Մեթի և նրա ընկերոջ գիրքը գովազդելուն, որի շապիկն էլ հայտնվում է տեսանյութի վերջում:
Սակայն լրագրողների հարցերին եկեղեցու ներկայացուցիչը, որտեղ ծառայում է Մեթը, հայտարարել է, որ տեսանյութը երեք տարբեր տեսախցիկներով է նկարահանված, և որ ինքն անձամբ ներկա է եղել այնտեղ: Եկեղեցու ծառայողն ասել է, որ տեսել է, թե ինչպես է թռչունը թռել ուղիղ Մեթի ձեռքերի մեջ, սակայն բացատրել այդ երևույթը նա չի կարողացել:









































