Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 54-ամյա Զաքարիդա Խորխոլին, վարելով «FreeLiner» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, և թափվել է բարձված սոյան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:








































