Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ «Չելսի» հավանական վերադարձի մասին:
«Եթե Մոուրինյոն վերադառնա «Չելսի», նման շրջադարձը բոլորին կհետաքրքրի: Այստեղ նրան ուրախությամբ կընդունեն: Բենիտեսի համար հեշտ չէր այստեղ աշխատել, եթե հաշվի առնենք նաև, թե ինչպես են նրան վերաբերվում երկրպագուները:
Բայց չէ՞ որ նա եկել էր այստեղ, որպեսզի շտկի դրությունը: Բենիտեսի գլխավորությամբ մենք դուրս ենք եկել Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ռաֆան ներդրեց իր ողջ ուժերը»:








































