Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչում թիմի հակառակորդի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի մասին:
«Գիտենք, որ այդ հանդիպման ֆավորիտն ենք: Մենք գրեթե միշտ ֆավորիտի կարգավիճակում ենք, բայց «Բորուսիա»-ն 2 անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Մեր հակառակորդը շատ հզոր է, այլապես չէր հասնի եզրափակիչ:
Հավասար խաղ է սպասվում, որտեղ կարող է պատահել ցանկացած բան: Չպետք է թուլացնել զգոնությունը»,- հայտարարել է Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 25-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում:









































