Գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «Միլանի տաճարի դիմացի հրապարակը» աշխատանքը (1968) Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 37 մլն դոլարով, հաղորդում է Reuters-ը:
«Միլանի տաճարի դիմացի հրապարակը» աշխատանքն արված է ֆոտոռեալիզմի ժանրում, այն նկարչին պատվիրել էր Siemens Elettra ընկերությունը՝ Միլանի իր գրասենյակի համար:
2,7 մ x 2,7 մ չափսեր ունեցող նկարը ծրագրվում էր վաճառել 30-40 մլն դոլարով:
Ռիխտերի աշխատանքը սահմանել է ներկայիս ժամանակակից նկարիչների աշխատանքների աճուրդային գնի նոր ռեկորդ: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր այդ նկարչի կտավներից մեկին:









































