Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 37-ամյակի կապակցությամբ անցկացվել է զորահանդես։ Թեհրանի «Ազատության» հրապարակում անցկացված զորահանդեսին ներկա են գտնվել երկրի նախագահ Հասան Ռոհանին ու Իսլամական հեղափոխության պահակազորի «Ալ-Քուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։
Տոնակատարություններն անցել են ավանդական դարձած «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին» բացականչություններով։ Իրանի ՊՆ-ը զորահանդեսի ժամանակ ցուցադրել է նորագույն ռազմական տեխնիկա։
Ամենամեծ հետաքրքրությունը ներկայացրել է մեծ ճշգրտություն ունեցող Emad բալիստիկ հրթիռը, որը կարող է հասնել մինչև Իսրայել։ Տոնի կապակցությամբ, Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաներել է ավելի քան հազար բանտարկյալի։






































