Աֆղանստանում ISAF-ի 4 զինծառայող է զոհվել՝ երեքշաբթի օրը երկրի հարավում գտնվող Կանդագար նահանգում ռումբի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Զինվորները հսկում էին տարածքը և պայթյունի պահին ավտոմեքենայի մեջ են եղել:
«Պարեկային խումբը բախվել է պայթուցիկ սարքին ցերեկը, Ժարիի շրջանում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:









































