Այսօր առավոտյան քուրդ զինյալների առաջին խումբը Թուրքիայից հասել է Իրաքի հյուսիսային շրջան, որտեղ գտնվում են Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հիմնական ճամբարները:
RIA Novosti-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ քուրդ գրոհայինների՝ 19 հոգուց կազմված առաջին խումբը Մոսկվայի ժամանակով ժ. 08.15-ին հասել է PKK-ի կողմից վերահսկվող իրաքյան տարածք: Աղբյուրը հայտնել է, որ օրեր տևած ուղևորության հետևանքով մարդիկ շատ հոգնած տեսք են ունեցել:
Նրա խոսքով՝ ավելորդ տեղեկատվության պատճառով սադրանքներից խուսափելու համար քրդական մարտական ջոկատների դուրսբերման գործընթացը գաղտնի է պահվում:









































