ԱՄՆ Յուտա նահանգի Պրովո ավանի բնակիչների տանը մեղուների հսկա «գաղութ» է հայտնաբերվել՝ գրում է UPI-ն:
Ինչպես պատմել է Թայլեր Ջադը, ինքը ամուսնու հետ այդ տուն է տեղափոխվել ավելի քան 5 ամիս առաջ: Որոշ ժամանակ անց նրանք սկսել են տարօրինակ բզզոց լսել: Զույգը շուտով նկատել է, որ տունն առաջացնում է մեղուների հետաքրքրությունը:
Նրանց բզզոցը լսվել է նույնիսկ հեռուստացույցը միացնելու դեպքում: Միջատներից ազատվելու համար զույգի կանչով ժամանած մասնագետները ստիպված են եղել բացել տանտերերի ննջասենյակի պատը, որում բնակվել է 40 հազար մեղվից կազմված «գաղութ»:








































