«Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը կրկին վիրահատության կենթարկվի և ստիպված լինի բաց թողնել մի քանի շաբաթ:
«Զինագործներ»-ի ֆուտբոլիստը չի մասնակցի Անգլիայի ազգային հավաքականի՝ Իռլանդիայի և Բարզիլիայի ընտրանիների դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին:
«Ուիլշիրը վիրահատական միջամտության կենթարկվի, որի ժամանակ կհեռացվի նախկինում տեղադրված ամրակը: Միջամտությունը լուրջ չէ: Վերջին ժամանակներում Ուիլշիրը խաղադաշտ է դուրս եկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և խաղացել է ցավազրկողների շնորհիվ»,- հայտարարել է «Արսենալ»-ը գլխավորող Արսեն Վենգերը:









































