Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հույս է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին կհաջողվի հաղթահարել վնասվածքը, և նա կկարողանա մասնակացել ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Հուսով եմ՝ Գյոտցեին կհաջողվի մասնակցել ՉԼ գավաթի խաղարկության եզրափակչին»,- հայտարարել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կպաշտպանի «Բավարիա»-ի գույները: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար մյունխենյան թիմը վճարել է 37 մլն եվրո:









































