Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ Հայաստանը կմիանա ֆինանսական ոլորտում ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ շարժ ապահովելու համար պայմաններ ստեղծելու նպատակով Տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին, այդ թվում՝ գաղտնի: Այս մասին հայտնի է դառնում Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված՝ ՌԴ կառավարության համապատասխան հրահանգից:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին հրահանգել է ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ Համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը: ԵՏՄ մյուս անդամներն այդ Համաձայնագիրը ստորագրել են 2014 թ. դեկտեմբերի 23-ին:










































