«Ռոմա»-ն տուգանվել է 50 հազար եվրոյով` երկրպագուների կողմից ռասիստական դրսևորումների պատճառով:
Իտալիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում մայիսի 12-ին կայացած «Միլան»-«Ռոմա» հանդիպումը դադարեցվել է երկրորդ խաղակեսի սկզբում` հռոմեական ակումբի ռասիստական բովանդակություն ունեցող երգերի պատճառով:
Միջադեպին արձագանցել է նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:
«Ցնցվեցի, երբ կարդացի Ա Սերիայի խաղերում ռասիստական վիրավորանքների մասին: Այդ խնդրի լուծումը բարդ է գտնել, բայց մենք կփորձենք: ՖԻՖԱ-ն լուրջ է մոտենում խաղադաշտերում ռասիստական դրսևորումների հարցին»,- նշել է Բլատերը:







































