Այժմ Լիամ Հեմսվորթը ոչ միայն Մայլի Սայրուսի փեսացուն է, այլ նաև սիրելի հարևանը՝ հայտնում է starslife.ru-ն:
Հայտնի երգչուհին որոշել է սիրելիի մոտ տեղափոխվել յուրօրինակ ձևով՝ նա 2.5 միլիոն դոլարով հարևանությամբ տուն է գնել: Այժմ երգչուհին Կալիֆոռնիա նահանգի Ռամիրեզ Քանյոնում տուն ունի:
Հիշեցնենք, որ թեև նրանց հին սիրավեպը նոր է կրկին սկսվել, սակայն Մայլիին արդեն նկատել են նշանադրության մատանիով:










































