Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը մեկ ժամ տևած քննարկումից հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը: Հանրապետականները հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը: Արման Թաթոյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տվել է իր համաձայնությունը:
«Այո, Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում»,-ասաց Թաթոյանը` նշելով, որ կարող է լինել անկաշկանդ իր գործունեության մեջ ընտրվելու դեպքում: «Ես համզոված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան»,-նշեց Արման Թաթոյանը: