Սպառողների իրավունքների պաշտպանության չինական կազմակերպությունը մեղադրել է Apple ընկերությանը հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև Չինաստանի տարածքում պոռնոգրաֆիկ բովանդակությամբ տեղեկություն տարածելու մեջ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Չինական պարբերականներից մեկում տպագրված հոդվածի համաձայն՝ կառավարական հետազոտական խումբը հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հրապարակել է Կուպրերտինոյի ՏՏ հսկայի կողմից իրականացվող հնարավոր անօրինական գործունեության վերաբերյալ անցկացված հետաքննության արդյունքները: Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ հիմնավոր են կասկածները, թե Apple-ը խախտել է Չինաստանի օրենսդրությունը՝ հրաժարվելով վճարել ծրագրային ապահովման իրականացման համար օրենքով սահմանված տուրքերը: Ծրագրային փաթեթների բաշխումն իրականացվում է App Store առցանց խանութի միջոցով:
Հետազոտական խմբի ղեկավարները հաստատել են, որ Չինաստանում հավելվածները դասվում են «ապրանքների» այն կատեգորիային, որին դասվում են ընկերության սարքավորումները: Վերջիններիս երկիր ներմուծման համար համապատասխան տուրքեր են վճարվում, իսկ քանի որ հավելվածները վաճառվում են App Store-ի միջոցով, ապա ընկերությունը խուսափում է հարկերի վճարումից:
Ընկերությանը մեղադրել են նաև որոշ հավելվածների միջոցով պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու համար, մինչդեռ App Store-ն մանրակրկիտ կերպով մաքրում է ցանկացած անպատշաճ նյութ: Չի հստակեցվում, թե կոնկրետ որ հավելվածում է նկատվել պոռնոգրաֆիա:








































