Գալուստ Սահակյանը կմասնակցի Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց. «Ինչո՞ւ չպետք է մասնակցեմ»:
Հիշեցնենք, որ վաղը Աբովյան քաղաքում կկայանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի կողմից կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման և բացման արարողությունը: Նշենք նաև, որ եկեղեցու բացմանը հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից:









































