Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է եվրոպական մի շարք գրանդ ակումբների թիրախում:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան Carierre Dello Sport-ի հետ զրույցում նշել է, որ Հենրիխի ծառայություններով մի շարք իտալական ակումբներ են հետաքրքրված: Ռայոլան մասավորապես նշել է Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ին:
«Ես Մխիթարյանի տեղափոխության կապակցությամբ բանակցում եմ «Յուվենթուս»-ի հետ: Եթե Հենրիխի տեղափոխությունը Ապենինյան թերակղզի հաջողությամբ չպսակվի, ապա կսկսենք բանակցել այլ գերակումբների հետ, որոնք հանդես են գալիս այլ առաջնություններում»,- հայտարարել է Ռայոլան:








































