Բրիտանական Luvaglio ընկերությունը, որը շքեղ սարքավորումներ է արտադրում, վերջապես վաճառքի է հանել մեկ միլիոն դոլար արժողությամբ նոթբուքը: 2007 թ. ստեղծված համակարգիչը մինչև այժմ պահպանում է աշխարհի ամենաթանկ նոթբուքի կարգավիճակը:

РБК-Стиль-ի տվյալներով՝ նոթբուքը հագեցված է 17 դյույմանոց ինքնամաքրվող, հատուկ չարտացոլող մակերևույթով էկրանով, կոշտ սկավառակը 128 ԳԲ է, իսկ միացման կոճակի փոխարեն մեծ ադամանդ է տեղադրված:

Ադամանդից բացի, նոթբուքի արտաքին հարդարման համար օգտագործվել են հազվագյուտ գունավոր քարեր և փայտի հազվագյուտ տեսակներ: Դրանից բացի, հաճախորդն ինքը կարող է ընտրել՝ ինչ քարերով զարդարել իր համակարգիչը:








































