Լինդսի Լոհանին բուժող բժիշկն արգելել է դերասանուհուն ընդունել ամֆետամին պարունակող դեղամիջոցներ: Այս պատճառով Լոհանը կրկին ցանկություն է հայտնել փոխել կլինիկան: Ինչպես հաղորդում է spletnik-ն, այս դեպքում դերասանուհուն, ամենայն հավանականությամբ, բանտ է սպառնում:
Նշենք, որ դերասանուհին գտնվում է Կալիֆոռնիայի Betty Ford կլինիկայում, որտեղ բուժման կուրս է անցել նաև 2010 թ.: Դատավորը նրան հստակ բացատրել էր, որ եթե Լոհանը սահմանված 90 օրը չանցկացնի նույն կլինիկայում, նրան ազատազրկում է սպասում:
Այժմ դերասանուհին պահանջում է, որ իրեն վերադարձնեն դեղահաբերը կամ փոխեն կլինիկան: Դեղամիջոցներն ուժեղ հոգեմետ են: Կլինիկայի բժիշկները պնդում են, որ դրանք կախվածություն են առաջացնում, և հնարավոր է այլընտրանք գտնել:
Լոհանի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: