Գիտնականները պարզել են, որ շամպայնի պարբերաբար օգտագործումը լավացնում է հիշողությունը, հաղորդում է The Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համլսարանի գիտնականներն առնետների վրա կատարած փորձերի միջոցով բացահայտել են շամպայնի օգտակար հատկությունները:
Վեց շաբաթ շարունակ առնետներին կերակրել են տապակած կարտոֆիլով, որի մեջ լցրել են շամպայն, որից հետո թեստ են անցկացրել: Կենդանիներին տեղադրել են լաբիրինթոսում, որտեղ, որպես պարգևատրում, թաքնված է եղել սնունդ: Այն բանից հետո երբ առնետները գտել են այն, գիտնականները կրկնել են լաբիրինթոսի հետ կապված փորձարկումը` ստուգելու համար առնետների հիշողության զարգացումը:
Արդյունքները ցույց են տվել, որ մինչև շամպայն օգտագործելը կրծողները սնունդը հայտնաբերելու գործում 50 % հաջողություն են ունեցել, իսկ «խմելուց» հետո՝ 70 %:
Գիտնականների կարծիքով՝ մարդկանց մոտ նման առաջընթաց կգրանցվի 3 տարվա ընթացքում:







































