Մայիսի 12-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում ` «Դալմա Գարդեն մոլ» համալիրի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խ.Իսրայելյանին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 22 ՏԼ 240 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:











































