«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով Ա Սերիայի 37-րդ տուրի շրջանակներում կայացած «Կալյարի»-ի դեմ խաղից հետո գլխավերևում պահեց «սկուդետտո»-ն, իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագայի վերաբերյալ:
«Կոնտեն կարող է դառնալ «Յուվենթուս»-ի Ֆերգյուսոնը: Վստահ եմ, որ նա կշարունակի աշխատել թուրինյան ակումբում, քանի որ նրա երակներով սև-սպիտակ արյուն է հոսում»,- ասել է Բուֆոնը Football Italia-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք` Կոնտեի գլխավորությամբ «Յուվենթուս»-ը 2 անգամ անընդմեջ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է 32 հանդիպումների և բաց է թողել 19 գոլ:










































