Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Վերջին տուրից առաջ Տաթևը զբաղեցնում է երրորդ տեղը: Աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը:
Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը 8 հնարավորից վաստակել է 4, Սամուել Սևյանը` 3,5, Մելիքսեթ Խաչիյանը` 2,5 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:










































