Նավթի համաշխարհային գների անկումը Սաուդյան Արաբիայի իշխանություններին ստիպում է պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ համաշխարհային պարտքային շուկա և պարտատոմսեր թողարկել, գրում է Financial Times-ը: Լրացուցիչ գործոնը, որը թագավորության համար դարձել է ֆինանսական բեռ` Սիրիայում և Եմենում ռազմական ներկայությունն է:
Սաուդյան Արաբիայի բյուջեի եկամուտների 70%-ը գոյանում է նավթի վաճառքից: Նավթի համաշխարհային գների անկումը 2015 թվականի տվյալներով՝ թագավորության տարադրամային պաշարները նվազեցրել է 97 միլիարդ դոլարով` մինչև 640 միլիարդ դոլար:
Վերլուծաբանները նշում են, որ Սաուդյան Արաբիայի կողմից թողարկվող պարտատոմսերի չափը և դրանց շահութաբերության մակարդակը կախված կլինի երեք գործոններից` նավթի գնից, ոսկու պաշարներից և շուկայի կայունությունից:










































