«Յուվենթուս»-ը համաձայնության է հասել «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ` ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ:
Թուրինյան ակումբը պատրաստ է 4-ամյա պայմանագիր ստորագրել Արգենտինայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի հետ` տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով: Այդ մասին է հայտնում Goal. com-ը:
Ավելի վաղ «Յուվենթուս»-ը ցանկանում էր ակումբ վերադարձնել ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, սակայն բանակցություններն ընդհատվեցին, քանի որ ֆուտբոլիստը բարձր աշխատավարձ էր պահանջում:
Հիշեցնենք, որ Իգուաինի տեղափոխության դիմաց թուրինցիները պատրաստ են 25 մլն եվրո վճարել:






































