«Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվիրել է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային և խաղընկեր Էրկ Աբիդալին:
Հիշեցնենք, շաբաթ օրը «Ռեալ»-ին չհաջողվեց հաղթանակ գրանցել «Էսպանյոլ»-ի նկատմամբ, և «Բարսելոնա»-ն վաղաժամկետ Իսպանիայի չեմպիոն դարձավ:
«Շնորհավորում եմ բոլոր խաղընկերներիս` չեմպիոնության կապակցությամբ: Այս հաղթանակը ձեզ համար է, Տիտո և Աբի»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:
Հավելենք նաև, որ «Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի չեմպիոն իր պատմության մեջ 22-րդ անգամ:








































