Fusion Kitchen Knives ճապոնական ընկերությունը ստեղծել է փայտե դանակներ: Դրանք ձեռքի աշխատանքներ են, որոնք պատրաստել է վարպետ Իսեյ Հանաոկան: Դանակները շատ լավ ու գեղեցիկ կտրատում են հացը, պանիրը, մրգերը:
Դրանց շեղբն այնքան սուր է, որքան մետաղյա դանակներինը: Դանակները կարելի է ինքնուրույն սրել: Դանակներն այնքան հարմարավետ են, որ դրանցով կարելի է անդադար աշխատել՝ առանց հոգնելու: Յուրաքանչյուր դանակ փաթեթավորված է յուրօրինակ փայտե տուփով: Այս մասին հաղորդում է Kedem-ը:










































