Որտեղ էլ որ լինի դքսուհի Քեթրինը՝արքայական ընդունելություններին, դիվանագիտական ճաշկերույթներին, երեկույթներին կամ հպատակների հետ հանդիպելիս, նա իր ձեռքում միշտ պահում է փոքրիկ կլատչ:
Դքսուհու փոքրիկ պայուսակների հավաքածուն «բաղկացած է» միայն դասական երանգներից՝ սև, սպիտակ, կապույտ, ոսկեգույն և մոխրագույն: Քեյթը դրանցով համալրում է ոչ միայն երեկոյան կերպարները, այլև ամենօրյա հանդիպումները:
Guru Bag-ի բրիտանուհի դիզայներ Լուլու Գինեսը Քեթրինի օգտագործած պայուսակներն անվանում է «հոբո»՝ ամենօրյա յուրօրինակ պայուսակներ:
«Եթե այսօրվա պայուսակների նորաձևությունը պարտական է Քեթրինին իր որևէ նոր տենդենցի համար, ապա դա ամենօրյա մոդելների չափսերի զգալի կրճատումն է»,- ասել է դիզայները:







































