16 կգ քաշով և ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ կոկաինի խմբաքանակը ոստիկաններն առգրավել են ԱՄՆ քաղաքացու մոտից Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել են օդանավակայանի գլխավոր մաքսային վարչությունում:
Թմրանյութերի բեռը հայտնաբերել է ծառայողական շունը 40-ամյա տղամարդու մոտից, որը Գերմանիա էր ժամանել Բրազիլիայից: Նրա ճամպրուկում հայտնաբերվել են չոր կաթի 8 տուփեր, որոնք լի են եղել կոկաինով՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Թմրանյութերը ցանկացել են վաճառել Գերմանիայի սև շուկայում:







































