Մինչև Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտն ու Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալը Զինեդին Զիդանը հաջողությամբ աշխատում էր Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավար կազմում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ էր տվել ձեռք բերել Ռաֆայել Վարանի տրանսֆերը: Այդ ժամանակ ֆրանսիացի պաշտպանը 17 տարեկան էր, և նրա անունը շատ քչերն էին լսել:
Երբ Զիդանը ստացավ Պերեսի համաձայնությունը, Վարանը գրեթե տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Ակումբները համաձայնության էին եկել, և խաղացողը 12 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելու էր անգլիական թիմ: Զիդանի խոսքը որոշիչ էր: Վարանը տեղափոխվեց «Ռեալ»:
Ժոզե Մոուրինյոյի հնարավոր պաշտոնանկությունից հետո Զիդանը կրկին վերադառնալու է «Ռեալ»: Այդ մասին հայտարարել է Պերեսը: Այժմ Զինեդինը Ֆլորենտինոյին խորհուրդ է տալիս թիմ հրավիրել Գարեթ Բեյլին, որի խաղին ֆրանսիացին հետևում է 2 տարի շարունակ:







































