Ադրբեջանի և Ռուսաստանի պետական հանձնաժողովները շարունակում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակման աշխատանքները: Կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ՝ լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Խալաֆովի խոսքով՝ բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրվել են:
«Մենք գույքագրել ենք Ռուսաստանին պատկանող իրերը: Լուծված են գույքի տեղափոխման բոլոր կազմակերպչական հարցերը: Գործընթացն այժմ շարունակվում է: Այդ գույքի մեծ մասը տեղափոխվել է Ռուսաստան: Մնացել է փոքր մաս, աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են իրենց կողմից սահմանված գրաֆիկով: Այդ գործընթացը կավարտվի մոտ ժամանակներս»,- ասել է փոխնախարարը:







































