Ճապոնիայի կառավարությունը ինքնապաշտպանության ուժերին հրամայել է հարվածել հյուսիսկորեական հրթիռը դրա հնարավոր արձակման դեպքում: Այս մասին հաղորդում է Kiodo գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:
Ուրբաթ օրը Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի «իր քաղաքացիներին պաշտպանելու համար»: Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան մամլո ասուլիսում հայտարարել է, որ այն կարող է արձակվել անսպասելիորեն և առանց նախազգուշացման:









































