«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Fichajes.net-ը:
Պորտուգալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Մադրիդի «Ռեալ»-ի կենդանի լեգենդի ելույթներից և պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը MLS-ի ակումբներից մեկին:
«Պորտու»-ում կարծում են, որ Իկերը բազմաթիվ լուրջ սխալներ է թույլ տվել, որոնք հանգեցրել են թիմի անհաջողություններին: Հիշեցնենք, որ պորտուգալացիները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից և չեն կարողանում հաղթահարել «Բենֆիկա»-ի արգելքը Պրիմեյրայում:









































