ԱՄՆ իշխանությունները զանգվածային ոչնչացման զենքի տարածմանն աջակցող ակտիվների սառեցման հրամանի համաձայն՝ իրանական չորս ընկերությունների և մեկ մասնավոր անձի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել: Այս մասին այսօր ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Գործակալության տվյալներով՝ այդ ձեռնարկությունները և մասնավոր անձն «իրանական կառավարությանը ապրանքներ, տեխնոլոգիաներ և ծառայություններ» են մատուցել՝ աջակցելով Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարածմանն աջակցելու հետ կապված, պատժամիջոցներ է սահմանել նաև իրանա-վենեսուելական բանկի նկատմամբ:
Ըստ ԱՄՆ հետախուզության՝ Իրանն արդեն 2015 թ. կարող է փորձարկել իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտարարել է ՀՀՊ ծովակալի տեղակալ Ջեյմս Սիրինգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի սենատում:









































