Իտալիայի առափնյա անվտանգությունը երեքշաբթի հայտարարել է Լիբիայի ափերի մոտ 1,271 ներգաղթյալների փրկության գործողությունների իրականացման մասին, որոնք եղել են ռետինե և փայտե նավակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկությամբ՝ փրկարարական գործողություններն իրականացրել են Իտալիայի ռազմածովային նավատորմի և առափնյա անվտանգության նավերը՝ սլովենական ռազմանավի աջակցությամբ՝ Միջերկրական ծովում Եվրամիության EUNAVFOR Med (EU Naval Forces in the Mediterranean) առաքելության շրջանակներում:








































