Քրիս Բրաունի և Ռիհաննայի հարաբերություններն ավարտվել են: Քրիս Բրաունը զարմացրել է իր երկրպագուներին, նա հանրության մեջ հայտնվել է նոր ընկերուհու հետ:
Զույգը բազմիցս միացել և բաժանվել է: Երկու աստղերն էլ հայտարարել են, որ սիրում են միմյանց՝ չնայած նրանց սիրավեպում ավելի շատ եղել է ագրեսիա և խանդ, քան թե վստահություն և փոխըմբռնում:
2013 թ. հունիսին աստղերը որոշել էին ամուսնանալ, սակայն Քրիսն, ամենայն հավանականությամբ, մտքափոխվել է: Նյու Յորքում երեկույթներից մեկի ժամանակ Քրիս Բրաունին ուղեկցել է մուգ մազերով անծանոթուհի: Դեռևս հայտնի չէ, թե ինչ է կապում Բրաունին անծանոթուհու հետ, սակայն երգիչն իր Twitter-ի միկրոբլոգում արդեն հայտարարել է, որ բաժանվել է Ռիհաննայից, հաղորդում է Wday-ը:
Ռիհաննան բավականին սառն է արձագանքել Բրաունի այս որոշմանը և գրել է, որ բաժանվելը և առանձին ապրելը խնդրի լուծում չէ:








































